Իրաքի խորհրդարանը երկրի նախագահի պաշտոնում վերընտրել է իրաքյան քրդերի առաջնորդ Ջալալ Թալաբանիին,- հայտնում է Newsru.com-ը: Քվեարկությունից անմիջապես հետո տեղի է ունեցել նախագահ Թալաբանիի երդմնակալության արարողությունը: Թալաբանիի վերընտրությունը օրենսդիրների միջև կոմպրոմիսի արդյունք է, որով վերջ դրվեց Իրաքում 8 ամիս շարունակվող կառավարության ճգնաժամին: Թալաբանին հայտարարել է, որ նոր կառավարության ձևավորումը կհանձնարարի գործող վարչապետ Նուրի ալ Մալիքիին:
Նախարարների նոր կաբինետը պետք է ձևավորվի 30 օրվա ընթացքում:










































