Monday, 29 04 2024
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արարատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»

«Նոր Ալիք-2013»-ում անհաջողությունն առաջին հերթին մեր շոու բիզնեսի գավառամտության հետևանքն էր (տեսանյութ)

Facebook-ի օգտատեր Արմեն Առաքելականը անդրադառնալով «Նոր Ալիք -2013» մրցույթում Հայաստանը ներկայացնող Մերի Մնջոյանի կատարումներին՝ կատարել է հետևյալ գրառումը. ««Էլի սկսվեցին «Մրցույթ ծախված էր», «Ժյուրին կողմնապահ էր» ու այլ տիպի արդարացումները:

Ժողովուրդ, եթե մրցույթը ծախված էր, իսկ ժյուրին կողմնապահ, ապա ինչո՞ւ մրցույթում հաղթեց աղքատ կուբացին, որի հաղթանակից դիվիդենտներ չուներ ժյուրիի ներկայացուցիչներից և ոչ մեկը: Կամ ավելի սկանդալային հարց. եթե ժյուրին ծախված էր, իսկ մեզ համար սկզբունքային, որպպեսզի հաղթեինք, ինչո՞ւ մենք չփորձեցինք առնել «լավ տեղ» (փոխարենը, հայ «աստղերից» ով կար, որ զբաղված չէր, գնացել էր Յուրմալա «Մաշային աջակցելու», էհ էդ փողերով Եվրատեսիլում էլ տեղ կառնեինք)…

Ու քչերն են խոսում, որ չնայած Մաշայի անկասկած տաղանդին, նա այդպես էլ չկարողացավ այն դրսևորել, ոչ թե որ ինքը թերացավ, այլ հայկական կողմի կազմակերպիչները:

Թվարկեմ ակնհայտ սխալները, որոնք բացառապես մեր, իսկ ավելի ճիշտ պատվիրակության ղեկավարության ու որոշում ընդունողների սխալներն են.

– Ընտրված էին այնպիսի երգեր, որտեղ Մաշան չէր կարողանում իր ձայնը լիարժեք ցույց տալ, փոխարենը պարբերաբար քաշվում էր ցածր նոտաների ու տատանումների վրա (Սոնայի ականջը կանչի)

– Ընտրված երգերից ոմանք կամ ամբողջությամբ ռուսերեն էին, կամ էլ մասամ, իսկ Մաշան գուցե խոսակցական ռուսերենի մակարդակով գերազանցում էր Սոնա Շահգելդյանին, բայց երգելուց նենց լա՜վ էլ հայկական ակցենտով էր երգում, ինչը չէր կարող աննկատ մնալ ժյուրիի ու հանդիսատեսի կողմից:

– Վերջին ու որոշիչ դեր ունեցող երգի ընտրությունն ընդհանրապես անհասկանալի էր: Լավ, ի՞նչ պարտադիր էր աշխարհի էլ չէ, հետխորհրդային տարածքի մասշտաբներով «Ճ կլասսի» երգահան Հայկոյի երգ ընտրել, որն ակնհայտորեն միապաղաղ էր, անբովանդակ ու ոչինչ չասող:

– Փոխանակ ճիշտ երգերի ընտրությունով զբաղվեին, ժամանակ չէին խնայում հիմարություններով զբաղվել. 20,000 դոլարանոց զգեստ ճարել, ինչ որ երեկույթներ կազմակերպել ու երեկույթների մասնակցել…

Այս անհաջողությունն առաջին հերթին հետևանք է մեր շոու բիզնեսի գավառամտության ու կներեք, բայց դրա որոշ ներկայացուցիչների գեղացի լինելով, ովքեր ցանկացած նման մրցույթ դիտարկում են իրենց պրիզմայով, ուստի մրցույթ վեր է ածվում ոչ թե Հայաստանը ներկայացնելու հնարավորության, այլ իրենց գավառական ճաշակի ու պատկերացումների ցուցադրման միջոցով էլի իրենց ինքնահաստատման խղճուկ միջոց: Իսկ արանքում տուժում է օրինակ Մաշան, դե մեկ էլ մեր նյարդային համակարգը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում