Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը խոսել է իր վնասվածքի մասին, որը ստացել է աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի Բոլիվիայի հավաքականի դեմ խաղում:
Դրվագներից մեկում «Բարսելոնա»-ի ռմբարկուն դեմքին հարված է ստացել Բոլիվիայի թիմի հարձակվող Յասմանի Դուկայից:
«Շատ ուրախ եմ մեր հաղթանակի համար: Խաղից խաղ ավելի ենք կատարելագործվում: Ինչ վերաբերում է վնասվածքիս, ապա լուրջ բան չկա: Միայն մի փոքր սպի է մնալու»,- Instragram-ի իր էջում գրել է Նեյմարը:











































