Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Չեխիայի հետ հանդիպման մասին:
«Չեխիան փաստացի մեր ամենահզոր մրցակիցն է, ինչը նշանակում է, որ մենք պետք է հնարավորինս լավ հանդես գանք նրանց դեմ և փորձենք հաղթանակ տոնել սեփական երկրպագուների առջև:
Այս օրերին մեր հավաքականը 2 կարևոր հանդիպում է անցկացնելու, իսկ այդ 2 խաղերում էլ մեր նպատակը նույնն է լինելու՝ հաղթանակ տոնել», – ասել է Նոյերը:




































