Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ընդունել է երկրում Իրանի նորանշանակ դեսպան Ջավադ Ջահանգիրզադեի հավատարմագրերը:
Զրույցի ժամանակ Ալիևը հայտարարել է, որ Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, և որ երկու երկրների կապերը զարգանում են բոլոր ոլորտներում:
Ալիևը որպես դրա ապացույց ներկայացրել է իր իրանական ու Իրանի նախագահ Հասան Ռուհանիի ադրբեջանական այցերը: Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը շահագրգռված է հետագայում Իրանի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդմամբ:
Ալիևը հույս է հայտնել, որ իրանցի դեսպանը կգործադրի բոլոր ջանքերը իրանա-ադրբեջանական երկկողմ կապերի հետագա զարգացման համար:










































