Մոսկվայի «Սպարտակ»-ը հետաքրքրված չէ ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»-ի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի ծառայություններով:
Հայ ֆուտբոլիստի գործակալ Պատրիկ Մաքեյբն ասել է, որ Մովսիսյանը «մայրաքաղաքայինների» հետ բանակցությունները կսկսի դեկտեմբերին՝ ամերիկյան ակումբի հետ պայմանագրի ավարտից հետո: Սակայն ակումբի ղեկավարությունը հետաքրքրված չէ ֆուտբոլիստի ծառայություններով, և եթե անգամ Մովսիսյանի պայմանագիրը ավարտվի ամերիկյան ակումբի հետ և վերջինս նոր թիմում չհայտնվի, ապա չի լինի «Սպարտակ»-ի կազմում:
Յուրա Մովսիսյանի և «Ռեալ Սոլթ Լեյք»-ի պայմանագիրը ավարտվում է 2016 թվականի դեկտեմբերի 1-ին:









































