Ռուսաստանի Հեռավոր Արևելքում աճուրդով վաճառված Վանինսկի նավահանգիստը գնել է Անաստաս Միկոյանի թոռը` Իվանը: Այս մասին հաղորդում է Коммерсант-ը` տեղեկացնելով, որ հենց ինքն է «Սելտեխստրոյի» սեփականատերը, որը նավահանգստի համար առաջարկել է 10.8 մլրդ ռուբլի (մոտ 120 մլրդ դրամ):
Երեկ կայացել է նավահանգստի 55% բաժնետոմսերի վաճառք: Ընդ որում, նախնական գինը վաճառքի վերջում աճել է 11.6 անգամ: Միկոյանի հիմնական մրցակիցներից է եղել ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկան:
Այս նավահանգիստը համարվում է Ռուսաստանի տասը ամենախոշոր նավահանգիստներից մեկը և 5-րդը Հեռավոր Արևելքում: