Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի կարծիքով` իր ներկայիս թիմում ավելի շատ են տաղանդավոր ֆուտբոլիստները, քան նախկինում` «Յուվենտուս»-ում:
«7 տարի առաջ, երբ գլխավորեցի «Յուվենտուս»-ը, թիմում չկային այդքան տաղանդավոր ֆուտբոլիստներ, որքան այժմ «Չելսի»-ում: Սակայն պետք է հասկանանք, որ միայն տաղանդը բավական չէ հաղթանակ տանելու համար:
Ես խաղի փիլիսոփայություն ունեմ: Պատրաստ եմ ինչ-որ բան փոխել պաշտպանության գծում, խաղալ երեք պաշտպանով: Երբ նոր ես սկսում մրցաշրջանը, պետք է հասկանաս, որ հնարավոր են փոփոխություններ: Մարզչի համար կարևոր է իմանալ իր սաների հնարավորություններն ու օպտիմալ տարբերակ գտնել»,- Goal-ը մեջբերում է Կոնտեի խոսքերը:









































