Հալեպ քաղաքի ռմբակոծության արդյունքում զոհվել են ազգությամբ հայ սիրիացի լողորդուհի Միրեիլ Հինդոյանը և նրա 12 տարեկան եղբայրը: Այս մասին հայտնում է «Գանձասար» պարբերականը:
Հինդոյանը վիրավորվել էր այն շրջանի գնդակոծության արդյունքում, որտեղ ապրում են բազմաթիվ հայ ներգաղթյալներ: Ստացված վնասվածքներից նա մահացել է հիվանդանոցում: Նրա եղբայրը նույնպես մահացել է վնասվածքներից:








































