Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը խոսել է ճնշումների մասին, որ զգում է ամբողջ կարիերայի ընթացքում: Ուելսցի ֆուտբոլիստը կարծիք է հայտնել նաև Իսպանիայի առաջնությունում չեմպիոն դառնալու հնարավորության մասին:
«Ես սովորել եմ ակումբային մակարդակի ճնշումներին: Պարզապես փորձում եմ չմտածել այդ մասին: Դա ինձ ստիպում է ավելի շատ աշխատել: Միայնակ հնարավոր չէ հաղթանակ տանել: Յուրաքանչյուրն իր ներդրումն է ունենում թիմի հաջողության գործում: Կարևորը թիմային խաղն է:
«Ռեալ»-ը պետք է ավելի կայուն խաղ ցուցադրի: Մենք հաջող ավարտեցինք նախորդ մրցաշրջանը: Այժմ պետք է ավելի լավ խաղանք:
Արդյունքում չեմպիոն է դառնում ամենակայուն և հետևողական թիմը: Կշարունակենք աշխատել: Հուսով եմ, որ մրցաշրջանի վերջնամասում գլխավերևում կպահենք տիտղոսը:
Ցանկանում եմ որքան հնարավոր է շատ տիտղոսներ նվաճել և խաղալ այնքան լավ, որքան հնարավոր է»,- AS-ը մեջբերում է Բեյլի խոսքերը:







































