Մոսկվան և Վաշինգտոնը շարունակում են շփումները Սիրիայի կարգավորման հարցում և քննարկում են Ժնևի համաձայնության ճշգրտումների տարբերակները: Այդ մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է Դամասկոսում ՌԴ դեսպան Ալեքսանդր Կինշչակը:
«Այժմ նախապատրաստվում են Ժնևի համաձայնության սխեմայի ճշգրտումների տարբերակներն ուղղված այն բանին, որ թեթևակի փոփոխված ձևով այն դառնա գործող, և այդ հիմքի վրա հնարավոր լինի վերսկսել հրադադարի ռեժիմը, որին էլ կհաջորդի համատեղ հակաահաբեկչական գործողությունները: Այսինքն շարունակվում են ամերիկացիների հետ այդ թեմայով բանակցությունները»,- ասել է ռուս դիվանագետը: