Ինչպես ամեն հինգշաբթի, այս հինգշաբթի ևս Կառավարության շենքի դիմաց մարդաշատ է, բազմաթիվ քաղաքացիներ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում: Այստեղ են նաև «Նաիրիտ» գործարանի նախկին ախատակիցները: Նրանք պահանջում են գործարանի վերագործարկում, ինչպես նաև աշխատավարձերի, տույժ-տուգանքների վճարում:
Նաիրիտցիները դիմում են ներկայացրել կառավարության նամակների բաժին և ակնկալում են հանդիպել նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
«Մենք գիտենք, որ ներդրողներ կան, մեր մասնագետների կողմից ներկայացրած ծրագրին հավանություն են տվել: Մենք ուզում ենք վարչապետից խնդրել, որ ներդրողներին ընդունի, շահավետ պայմաններ առաջարկի գործարանը վերագործարկելու համար»,- « Առաջին լրատվական»- ի հետ զրույցում իրենց պահանջները ներկայացրեց «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































