Թուրինի «Յուվենտուս»-ի տնօրենների խորհուրդը հայտարարել է, որ 2016 թվականի հունիսի 30-ին ակումբն ավարտել է հերթական ֆինանսական տարին` 387.9 մլն եվրո եկամուտով:
Ակումբի զուտ եկամուտը նույն ժամանակահատվածում կազմել է 4.1 մլն եվրո, ինչը 1.8 մլն-ով ավելի է, քան նախորդ տարի:
Այդպիսով, «Յուվենտուս»-ն արդեն երկրորդ տարին է ֆինանսական կայունություն է ցուցադրում:







































