«Մոնակո»-ի և Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն գլխի վնասվածք է ստացել Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի «Նիս»-ի դեմ խաղում: Այդ մասին հայտնում է Sport-ը:
Կոլումբիացի ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել «Մոնակո»-ի մեկնարկային կազմում և ընդմիջմանը փոխարինվել վնասվածքի պատճառով:
Նշվում է, որ 30-ամյա հարձակվողը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ անցկացրել է ամբողջ գիշերը: Բուժզննման արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ֆալկաոն մասնակցել է 3 խաղի և մեկ գոլ է հեղինակել:









































