Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Ե՞րբ Կարեն Կարապետյանը կստանա քարտ-բլանշ

Նախօրեին փոխվարչապետի և տնտեսական ինտեգրացիայի ու բարեփոխումների նախարարի իր պաշտոնում վերանշանակված Վաչե Գաբրիելյանը լրագրողների հարցերին ի պատասխան մեկնաբանելով Հայաստանի տնտեսության «չափազանց ծանր» վիճակի մասին նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, ասել է, որ դա չի նշանակում թե նախորդ կառավարության տնտեսական աճի մասին թվերը իրականություն չէին, այլ պարզապես խոսքը մեր տնտեսության ներկայիս մոդելի սպառվածության մասին է: Ենթադրենք, տնտեսական աճի մասին հայտարարությունները իրականություն էին, թեև հիշվում է, որ օրինակ հենց նույն Վաչե Գաբրիելյանն էր, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հակասության մեջ էր տնտեսական աճի մասին բնակչությանը շեփորելու նրա հանձնարարականի կապակցությամբ, որ Աբրահամյանն իջեցրել էր նախարարներին:

Սակայն ենթադրենք, որ թվերն իսկապես ճիշտ են եղել և խնդիրը մոդելն է: Ուրեմն հարց է առաջանում՝ ո՞ր մոդելը: Ի՞նչ մոդելի տնտեսություն է Հայաստանի տնտեսությունը, որը սպառել է իրեն: Ու երբ Կարեն Կարապետյանը խոսում է մոդելի փոփոխության անհրաժեշտության մասին, ապա ի՞նչ մոդելի փոփոխության մասին է խոսքը:

Որքան հայտնի է, Հայաստանի տնտեսությունը կոռումպացված, մենաշնորհային և օլիգոպոլ գերբարձր՝ ըստ Համաշխարհային բանկի փորձագետների Արևելյան Եվրոպայում ամենաբարձր մակարդակն ունեցող մի տնտեսություն է, որը սերտաճած է քաղաքականության հետ: Ա՞յս մոդելի մասին է խոսքը: Եթե այո, ապա թե Կարեն Կարապետյանը և թե նրան մեկնաբանող փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը լիովին իրավացի են: Սակայն, ինչպե՞ս փոխել այդ մոդելը: Ահա սա է հարցը, որ նրանց առաջ է, և որը ուզում է հասկանալ նաև հասարակությունը:

Նոր կառավարությունը տարանջատելո՞ւ է բիզնեսն ու քաղաքականությունը, տնտեսությունն ու իշխանությունը, նվազեցնելու է մենաշնորհները և օլիգոպոլիաները, թե ոչ: Որովհետև, եթե խոսքն այս մոդելի և դրա փոփոխության մասին չէ, ապա այլևս կարևոր չէ, թե էլ ինչի մասին է կամ ուրիշ ինչի մասին: Ինչի մասին էլ ուզում է լինի, եթե քրեաօլիգարխիկ մոդելի փոփոխության մասին չէ, ապա կնշանակի իրականում ոչ մի փոփոխության մասին չէ, քանի որ չփոխելով այդ մոդելը, հնարավոր չէ Հայաստանի տնտեսական կյանքում այլ բան փոխել: Կտա՞ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրն այս առանցքային հարցի պատասխանը, գնալո՞ւ է Կարապետյանը գործող մոդելի դեմ, և ինչ ճանապարհով կամ մեխանիզմներով: Սա է լինելու առանցքայինը:

Նոր կառավարության տեքստը չի կարող լինել գեղեցիկ խոսքերի շարադրանք: Նոր կառավարության ծրագիրը չի կարող շրջանցել դառը իրականության կոնկրետ արձանագրումը, եթե իրապես միտված է լինելու այդ իրականությունը փոխելուն: Միայն կոնկրետ արձանագրման դեպքում է հնարավոր հանրային աչքի համար նվազագույն երաշխիք, որ առաջարկվող լուծումները կազմվել են իրականության խորքային գիտակցմամբ և դրան մարտահրավեր նետելու կամքով: Կարեն Կարապետյանի կառավարության հասարակական «քարտ-բլանշը» կախված է լինելու նրանից, թե այդ կառավարությունն իր ծրագրում որքան համարձակ, բաց և ազնիվ կգտնվի խնդիրների խոստովանության կոնկրետության հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում