Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի իրավական փորձաքննության ու օրենսդրության հարցերով բաժնի պետ Շահին Ալիևը հայտարարել է, որ սահմանադրական ուղղումների վերաբերյալ հանրաքվեի անցկացումը չի նախատեսում պետության ղեկավարին հավելյալ լիազորությունների հատկացում.
«Խոսքը Ադրբեջանի նախագահին հավելյալ լիազորություններ հատկացնելու մասին չէ։ Փոխնախագահներն իրենց հետ չեն բերի հավելյալ լիազորություններ։
Խոսքը կառավարման կատարելագործման մասին է։ Փոխնախագահներ կարող են լինել նաև սովորական քարտուղարները։ Խոսքը բարեփոխումներն արագորեն կյանքի կոչելու մասին է»։








































