Իսպանիայի առաջնության նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է պաշտոնից հեռանալու որոշում կայացնելու մասին:
Իսպանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Տեբասը ցանկանում է հնարավորինս շուտ արտահերթ ընտրություններ կազմակերպել և կրկին ընտրվել Լա Լիգայի նախագահի պաշտոնում:
Տեբասն իր քայլը բացատրում է նրանով, որ ներկա պահին ընտրություններ անցկացնելու դեպքում նա կպաշտոնավարի մինչ 2020 թվականը և հնարավորություն կունենա թոշակի անցնել հենց 2020 թվականին:
Նշենք, որ հրաժարական չտալու դեպքում Լա Լիգայի նախագահի ընտրությունները պետք է կայանային 2017 թվականին:







































