Իտալական «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ «Միլան»-ը ցանկացել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել «Ինտեր»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրին:
«Մոնտելլան, դե Բուրը և Ջամպաոլոն եղել են մեր թեկնածուները: Ցանկանում էինք պայմանագիր կնքել դե Բուրի հետ, սակայն վերջում որոշեցինք թիմ հրավիրել Մոնտելլային:
Մոնտելլան հիանալի մարզիչ է, և մենք ուրախ ենք մեր ընտրությամբ», – ասել է Գալիանին:








































