Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան հայտարարել է միջսիրիական ուղղակի բանակցությունների անցնելու անհրաժեշտության մասին արդեն հաջորդ ռաունդի ժամանակ, հայտնում է RIA Novosti-ն :
Ելույթ ունենալով Մերձավոր Արևելքի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում, նա նշել է, որ «երբ բանակցությունները նորացվեն», նա «մտադիր է բոլոր կողմերին առաջարկելու սկսել ուղղակի բանակցություններ, այլ ոչ թե միջնորդի միջոցով»:








































