Հաջորդ տարվա հունիսից Եվրամիության ներսում շարժական կապը տևողությամբ և փոխանցվող տվյալների ծավալով լինելու է առանց սահմանաչափի՝ փոխանցում է Interfax-ը։
Եվրահանձնաժողովը սեպտեմբերի 21-ին հայտարարել է շարժական կապի կանոնակարգի վերանայված նախագծի մասին, որը նախատեսում է ռոումինգի վերացում, ինչպես նաև չարաշահումներից օպերատորների պաշտպանության երաշխիքներ:
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, 2015 թվականի հոկտեմբերին Եվրախորհրդարանն Ստրասբուրգում կայացած իր նստաշրջանում ընդունել է օրենքների փաթեթ, որոնք 2017 թվականի հունիսից կվերացնեն ռոումինգի համար վճարը Եվրամիության երկրների շարժական ցանցերում: Այն ժամանակ հայտնել էին, որ անցումային ռեժիմը կսկսի գործել 2016 թվականի ապրիլից։









































