Լիբիայի խոշորագույն նավահանգիստներից մեկից՝ Ռաս-Լանուֆից, վերջին տարիներին առաջին անգամ դուրս է եկել նավթով տանկեր: Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ դա առաջին նավթատար նավն է, որը մեկնել է Ռաս-Լանուֆից Լիբիայի միջերկրածովյան ափի տարածքը բանակային ջոկատների վերահսկողության տակ վերցնելուց հետո:
Ավելին՝ նավահանգստի ղեկավարությունում նշել են, որ դա Ռաս-Լանուֆից 2014 թ. հոկտեմբերից ի վեր դուրս եկած առաջին տանկերն է, երբ այդ տարածքում սկսվել են բախումներ տարբեր զինված միավորումների միջև, որոնք փորձում էին տիրել նավթային հարթակներին: Նշվում է, որ տանկերն ուղևորվել է Իտալիա: Այն Ապենինյան թերակղզի կհասցնի 776 հազար բարել հում նավթ:









































