Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իր կարծիքն է հայտնել ընթացիկ մրցաշրջանում Միլանի «Ինտեր»-ի հեռանկարների մասին: Մասնագետը նաև կարծիք է հայտնել ընդհանուր առմամբ Ա Սերիայի մասին:
««Նապոլի»-ն հիանալի է խաղում Սարիի գլխավորությամբ: Թիմը զրկվեց Իգուաինից, բայց ձեռք բերեց Միլիկին, ով նույնպես շատ գոլեր է խփում:
«Յուվենտուս»-ը շատ հզոր է և փորձառու: Նրանք շատ փոփոխություններ են կատարել, բայց պահպանել են հզորությունը:
«Ինտեր»-ը կարող է անակնկալ մատուցել և զարմացնել բոլորին: Ես կարծում եմ, որ մոտիվացումը շատ կարևոր է»,- Football Italia-ն մեջներում է Անչելոտիի խոսքերը:





































