Իրանի առաջնության 7-րդ տուրում Թեհրանի «Փեյքան»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը, մրցակցի հարկի տակ կայացած խաղում 3-2 հաշվով առավելության է հասել Խուզեստանի «Էսթեղլալ»-ին:
Հայրապետյանը խաղադաշտ է դուրս եկել «Փեյքան»-ի մեկնարկային կազմում և մասնակցել ամբողջ հանդիպմանը:
«Փեյքան»-ը վաստակած 8 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը:








































