Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Յայա Տուրեն որոշում է կայացրել ավարտել ելույթներն իր ազգային հավաքականի կազմում:
Կոտ դ’Իվուարի հավաքականից հեռանալու մասին Յայա Տուրեն հայտարարել է այսօր:
Նշենք, որ ազգային հավաքականի կազմում Տուրեն մասնակցել է շուրջ 100 հանդիպման՝ դառնալով 19 գոլի հեղինակ:
Հավելենք, որ Կոտ դ’Իվուարի հավաքականի կազմում Յայա Տուրեն մասնակցել է ֆուտբոլի աշխարհի 3 առաջնությունների:








































