«Նյու Յորք Սիթի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի շուրջ մեկ ամիս:
Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի «Դալաս»-ի դեմ հանդիպմանը:
Հիշեցնենք՝ Լեմպարդն MLS-ում հանդես է գալիս 2015 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 17 խաղի և դարձել 12 գոլի հեղինակ:








































