Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոսել է Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակներում «Բորնմութ»-ի նկատմամբ տոնած 4:0 հաշվով ջախջախիչ հաղթանակի մասին:
«Մենք հիանալի հաղթանակ տոնեցինք: «Մանչեսթեր Սիթի»-ն հիանալի կազմ է հավաքել և պատրաստ է պայքարել բոլոր մրցանակների համար:
Խոսեպ Գվարդիոլան ֆուտբոլային հանճար է: Նա հիանալի մարզիչ է, ով կարողանում է շատ ճիշտ ճանապարհի վրա դնել իր թիմին», – ասել է Գյունդողանը:








































