Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողությունն իրականացվում է Թուրքիայի անվտանգության նպատակներով:
«Եփրատի վահան գործողությունն ուղղված չէ Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ: Թուրքիան իրավասու է ապահովել իր հարավային սահմանների անվտանգությունը: Թուրքիան ու նրա զինված ուժերն ընդհանրապես աչք չունեն որևէ երկրի տարածքի վրա»,- ասել է նա:
Աքարը կարևորել է Թուրքիայի զինված ուժերը գյուլենականներից մաքրելու գործընթացը:










































