Նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ՊՍԺ-ն ցանկություն է ունեցել գնել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեմայի տրանսֆերը՝ թիմի հարձակման գիծը հզորացնելու նպատակով:
«ՊՍԺ-ն ցանկանում էր թիմի կազմում տեսնել Բենզեմային, սակայն այդպես էլ չհաջողվեց նորմալ բանակցություններ վարել»,- Le Figaro-ն մեջբերում է փարիզյան ակումբի ներկայացուցչի խոսքերը:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ի հետ Բենզեմայի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2019 թվականի հունիսը: Նրա տրանսֆերի արժեքը 60 մլն եվրո է կազմում:









































