Hollywood Reporter պարբերականի տեղեկացմամբ՝ Paramount կինոստուդիան որոշել է ընդունել Թոմ Քրուզի պահանջը և «Առաքելությունն անիրականանալի է» ֆրանշիզի հերթական՝ 6-րդ մասի նկարահանման համար վճարել 75 մլն դոլար՝ ամենամեծ հոնորարը նախորդ ֆիլմերի համեմատ:
Ֆիլմի նկարահանումները պետք է սկսվեին 2017թ. հունվարին, սակայն նախագծի վրա աշխատանքը դադարեցվեց ամռանը Թոմ Քրուզի պահանջի պատճառով: Ստուդիայի ղեկավարությունը այն ժամանակ որոշել էր, որ չի կարող իրեն թույլ տալ վճարել Թոմի պահանջած գումարը, սակայն ներդրողների ճնշման տակ Paramount-ը ստիպված էր փոխել իր որոշումը: Այնպես որ՝ այժմ ստուդիան ստիպված կլինի կրճատել իր ծախսերը այլ հոդվածներով:









































