Նյույորքյան Մանհեթենի կենտրոնում, 27-րդ փողոցում՝ 4 թաղամաս հեռու այն վայրից, որտեղ շաբաթ երեկոյան տեղի է ունեցել պայթյուն, հայտնաբերվել է կասկածելի սարք: CNN հեռուստաալիքի տվյալներով՝ դա շուտեփուկ է, որից դուրս են ցցված լարեր:
Սարքին միացված է բջջային հեռախոս, իսկ ողջ սարքը փաթաթված է պլաստիկե փաթեթով:
Նյու Յորքի արտակարգ իրավիճակների վարչությունը հաղորդագրություն է տարածել, որով 27-րդ փողոցում և 6-րդ ավենյուում ապրող անձանց խորհուրդ է տրվել պահպանել զգուշություն և չմոտենալ պատուհաններին՝ մինչև կասկածելի սարքը հեռացնեն:










































