«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Կելեչի Իհեանաչոն մեկնաբանել է «Բորնմուտ»-ի նկատմամբ տարած հաղթանակը:
«Դե Բրույնեն գերազանց ֆուտբոլիստ է: Նա խելացի է, օժտված է մի շարք հիանալի որակներով: Երջանիկ ենք խաղալ նրա կողքին: Շատ գոհ ենք, որ հաղթեցինք, բայց չի կարելի կորցնել կենտրոնացումը:
Երբ խաղադաշտ եմ դուրս գալիս, միշտ վստահ եմ լինում, որ հաղթելու ենք: Ինչ վերաբերում է Նոլիտոյի հեռացմանը, ապա կարծում եմ, որ մրցավարը ճիշտ որոշում կայացրեց: Այդպիսին է խաղը»,- Mirror-ը մեջբերում է Իհեանաչոյի խոսքերը:








































