Կատալոնական «Բարսելոնա»-ն ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսի տրանսֆերը:
Շրջանառվող լուրերի համաձայն՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կատալոնացիներն ընտրություն են կատարել Մարկինյոսի և Ումտիտիի միջև:
Չնայած այն հանգամանքին, որ «Բարսելոնա»-ն ձեռք է բերել Ումտիտիի տրանսֆերը, սակայն մտադիր չէ հրաժարվել նաև ՊՍԺ-ի պաշտպանի տրանսֆերի ձեռքբերման մտքից:
L’Equipe-ը հայտնում է, որ կատալոնական ակումբը մտադիր է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ պայքարել Մարկինյոսի տրանսֆերի ձեռքբերման համար:
Նշվում է, որ «Բարսելոնա»-ն պատրաստ է 50 մլն եվրո վճարել 22-ամյա պաշտպանի տրանսֆերի դիմաց:







































