Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Ֆիլիպ Լամը ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո կարող է զբաղեցնել մյունխենյան ակումբի մարզական տնօրենի պաշտոնը:
«Միշտ ասել եմ, որ ցանկանում եմ մնալ «Բավարիա»-ում: Նախորդ շաբաթ այդ մասին առաջին անգամ խոսել եմ Ռումենիգեի հետ: Ասացի, որ մասնագիտությունս, անշուշտ, ֆուտբոլն է»,- Süddeutsche Zeitung-ը մեջբերում է Մատիասի խոսքերը:
Հավելենք, որ ավելի վաղ Ռումենիգեն խոստովանել է, որ ի դեմս 32-ամյա ֆուտբոլիստի տեսնում է իրեն փոխարինողին: «Բավարիա»-ի հետ Լամի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2018 թվականի hունիսը:








































