Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Լիվերպուլ»-ից կրած պարտությունը:
«Երբեմն հեշտ է գտնել պարտության պատճառը, երբեմն էլ՝ դժվար: «Չելսի»-ն տարօրինակ գոլեր բաց թողեց: Պետք է զգալ վտանգը, սակայն այս խաղում դա տեղի չունեցավ:
«Չելսի»-ն պետք է համապատասխան վերլուծուններ կատարի: Պետք է շտկել իրավիճակը, որպեսզի ևս մեկ վատ մրցաշրջան անցկացնելու վտանգի տակ չլինենք»,- BBCSport-ը մեջբերում է Կոնտեի խոսքերը:









































