Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր կարծիքն է հայտնել «Սպորտինգ»-ի դեմ խաղի մասին:
«Չգիտեմ, արդարացի է արդյոք խաղի արդյունքը, բայց վստահ էինք, որ հաղթելու ենք: Պետք է խաղալ մինչև վերջին վայրկյանը: Իհարկե, չկարողացանք ցուցադրել մեր լավագույն որակները, սակայն այս դեպքում կարևորն արդյունքն է:
Ավելի ուշ կվերլուծենք որոշ դրվագներ, կշտկենք սխալներ: Ֆուտբոլում ոչինչ հեշտությամբ չի տրվում: Մանավանդ Չեմպիոնների լիգայում: Երջանիկ եմ, որ կարողացանք երեք միավոր վաստակել»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Զիդանի խոսքերը:











































