Դորտմունդի «Բորուսիա»-ն 3 անպատասխան գոլ է խփել «Լեգիա»-ի դարպասը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 1-ին տուրի հանդիպման մեկնարկային 17 րոպեների ընթացքում:
Այդպիսով, դորտմունդյան ակումբը Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ է սահմանել` արտագնա խաղում մյուս ակումբներից շուտ հաղթելով 3 գնդակի առավելությամբ:
Մինչ այժմ այդ ցուցանիշով առաջատար էր «Բարսելոնա»-ն, որը 2008 թվականին «Բազել»-ի դեմ խաղում 3 գնդակի առաջվելություն է ունեցել մինչև 22-րդ րոպեն: Այդ մասին հայտնում է Gracenote Live-ը:










































