«Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը չի պատրաստվում հեռանալ «Տոտենհեմ»-ից: Ֆուտբոլիստը հայտնել է, որ թիմի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի հետ շփման մեջ խնդիրներ չունի և ակումբային գրանցումը փոխելու կարիք չի զգում:
«Մենք լավ հարաբերություններ ունենք: Հիանալի մրցաշրջան ենք անցկացրել, աշխատանքային գերազանց հարաբերությունների մեջ էինք խաղադաշտում և նրա սահմաններից դուրս:
Շատ ենք խոսել մարտավարության մասին և քննարկել խաղին վերաբերող այլ մանրամասներ: Հուսով եմ, որ առաջիկա մրցաշրջանում նույնպես իմ և Վիլաշ-Բոաշի լավ հարաբերությունները կպահպանվեն»,- Evening Standard-ը մեջբերում է Բեյլի խոսքը: