Մյունխենի «Բավարիա»-ի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը կարծում է, որ նպատակահարմար չէ մեծ ճնշում գործադրել թիմի նորանշանակ մարզիչ Պեպ Գվարդիոլայի վրա՝ պահանջելով նրանից գավաթներ նվաճել 2013/14թթ մրցաշրջանում: Այդ մասին տեղեկացնում են գերմանական լրատվմիջոցները:
Բեկենբաուերը վստահ է, որ Գվարդիոլայի աշխատանքը պետք է գնահատել երկարաժամկետ կտրվածքով:
«Չեմ կարծում, որ Գվարդիոլան պետք է կրկնի Յուպ Հայնկեսի հաջողությունը: Նա պարտավոր չէ 5 տիտղոս նվաճել: Իմ կարծիքով նա ընդհանրապես պարտավոր չէ գավաթներ նվաճել: Անհրաժետ է Գվարդիոլային ժամանակ տրամադրել աշխատելու համար»,- նշել է Բեկենբաուերը: