Իտալական «Ռոմա»-ի 19-ամյա կենտրոնական պաշտպան Մարկինյոսն առաջիկա ժամերին պայմանագիր կստորագրի Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի հետ:
Իտալական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ բրազիլացի պաշտպանն արդեն մեկնել է Փարիզ և պատրաստվում է բուժզննում, անցնել, որից հետո պաշտոնապես կներկայացվի որպես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ:
Ակումբներն արդեն համաձայնեցրել են գործարքի պայմանները: Տաղանդավոր պաշտպանի տրանսֆերևի արժեքը կկազմի 35 մլն եվրո:
Մեկ տարի առաջ Մարկինյոսի տրանսֆերի դիմաց «Ռոմա»-ն «Կորինտիանս»-ին վճարել էր ընդամենը 1.5 մլն եվրո: