Մադրիդի «Ռեալ»-ի մարզչական շտաբը ցանկանում է նոր հարձակվողի տրանսֆեր ձեռք բերել: Այդ մասին հաղորդում է իսպանական մամուլը: «Արքայական ակումբ»-ն ուսումնասիրում է 2 ֆուտբոլիստների թեկնածությունները:
«Ռեալ»-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Նշենք, որ վերջինս ցանկանում է համալրել «բլանկոսներ»-ի կազմը:
Ավելի վաղ հայտարարվում էր, որ նրա գործակալ Մինո Ռայոլան մեկնել է Մադրիդ, սակայն թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ հանդիպումը որևէ արդյունք չի տվել: Ամեն դեպքում, իտալացի մասնագետն ավելի շատ հակված է շվեդ ֆուտբոլիստի տարբերակին, քանի որ ծանոթ է նրա խաղային որակներին. մասնագետը Իբրահիմովիչի հետ աշխատել է ՊՍԺ-ն գլխավորելու ընթացքում: