Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան առճակատվել է լուրջ ահաբեկչական հանցագործությունների հետ, և վստահություն է հայտնել, որ երկրի իշխանությունները կարող են լիովին կարգավորել երկրի դրությունը, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք ուրախ ենք այն բանում, որ կարգավորվում է Թուրքիայի ներքաղաքական կյանքը»,- ասել է Ռուսաստանի նախագահը Չինաստանի Հանչժոու քաղաքում Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, որտեղ շուտով կսկսվի G20-ի գագաթնաժողովը:
«Տեսնում ենք, որ Թուրքիան ապրում է դժվար ժամանակներ, պայքարում է ահաբեկչության դեմ և առճակատվում լուրջ ահաբեկչական հանցագործությունների»,- շարունակել է Պուտինը և ասել, որ երկու կողմերը բազմիցս արտահայտել են իրենց դիրքորոշումը ահաբեկչության դեմ պայքարում:








































