Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծիք է հայտնել, որ Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության չեմպիոնի տիտղոսի հավակնորդ են 7 ակումբ: Ընդ որում, 3-ը ներկայացնում են Իսպանիան:
«Չեմպիոնների լիգայի գավաթակիր կարող են դառնալ 7 ակումբ: 3 ակումբ Իսպանիայից, ինչպես նաև «Յուվենտուս»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն, ՊՍԺ-ն և «Բավարիա»-ն»,- Marca-ն մեջբերում է Անչելոտիի խոսքերը:
Հիշեցնենք, որ մրցաշարի գործող չեմպիոնն է Մադրիդի «Ռեալ»-ը, որը նախորդ տարի եզրափակիչում առավելության հասավ մադրիդյան մյուս թիմի` «Ատլետիկո»-ի նկատմամբ:










































