Չինական կողմը ցանկանում է ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունների զարգացում՝ փոխադարձ հարգանքի և առճակատման բացակայության սկզբունքներով, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է RIA Novosti-ն:
«Չինական կողմը պատրաստ է ամերիկյանի հետ պահպանել երկկողմ հարաբերությունների ճիշտ ուղղությունը, հավատարիմ մնալ փոխադարձ հարգանքի, առճակատման բացակայության և փոխշահավետ համագործակցության սկզբունքին, ամրացնել փոխվստահությունը և խորացնել համագործակցությունը»,- ասել է նա:
Չինաստանի ղեկավարը նաև ներկա հակամարտության լուծմանը կառուցողական մոտեցման կոչ է արել՝ երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների առողջ և կայուն զարգացման նպատակով:









































