«Նիս»-ի նորեկ Մարիո Բալոտելին մեկնաբանել է ֆրանսիական ակումբ տեղափոխվելու իր որոշումը:
«Կարծում եմ` այս տեղափոխությունում ռիսկի գործոն չկա: Պարզապես, վերջին 2 տարիներին ինձ հետապնդում էին վնասվածքները:
Ցանկանում եմ խաղալ: Այդ պատճառով ընտրեցի «Նիս»-ը: Երջանիկ լինելու համար պետք է խաղամ: Որոշում եմ կայացրել` հիմնվելով միայն մարզական սկզբունքներից:
Ընտրեցի այն, ինչ ավելի լավ կլինի ինձ համար: Այս ակումբի մարզիչը վստահում է ինձ»,- Sport-ը մեջբերում է Բալոտելիի խոսքերը:










































