Ֆուտբոլային հայտնի գործակալ Մինո Ռայոլան 31 մլն եվրո է վաստակել նախորդ ամռանը` կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանի և Պոլ Պոգբայի, ինչպես նաև հարձակվող Զլատան Իբրահիմովիչի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից: Այդ մասին հայտնում է AS-ը:
Նշվում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի` «Բորուսիա»-ից տեղափոխության համար Ռայոլան վաստակել է 8 մլն եվրո: Պոգբայի տեղափոխության համար նա վաստակել է 20 մլն եվրո:
Ազատ գործակալ Զլատան Իբրահիմովիչի «Յունայթեդ» տեղափոխության համար Ռայոլան ստացել է 3 մլն եվրո պարգևավճար:








































