Գերմանական Spiegel Online պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի նախարարների կաբինետը մտադիր է հեռու մնալ Հայոց ցեղասպանության ընդունած բանաձևից: Ուրբաթ օրը Բեռլինում պլանավորված է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտի համապատասխան հայտարարությունը:
Պարբերականի տեղեկատվությամբ՝ Գերմանիայի ԱԳՆ-ն ու Դաշնային կանցլերի գերատեսչությունը պայմանավորվել են, որ Շտեֆեն Զայբերտը Գերմանիայի կառավարության անունից մամուլի առջև հանդես կգա հայտարարությամբ, որում «հեռու կմնա Հայաստանի վերաբերյալ Բունդեսթագի ընդունած բանաձևից»:










































