Մյունխենի «Բավարիա»-ի նախկին պաշտպան Դանտեն իր կարծիքն է հայտնել Խոսեպ Գվարդիոլայի մասին, ում գլխավորությամբ հանդես է եկել մյունխենյան ակումբի կազմում:
Բրազիլացի պաշտպանը պայմանագիր է ստորագրել «Նիս»-ի հետ, սակայն ավելի վաղ նա ստիպված է եղել լքել «Բավարիա»-ն և տեղափոխվել «Վոլֆսբուրգ»:
Պատճառը Դանտեի և Գվարդիոլայի միջև ծագած տարաձայնություններն էին: Ֆուտբոլիստը տեղ չէր գտնում մարզչի ծրագրերում: Հարկ է նշել, որ ֆուտբոլիստն այնքան էլ հաջող չէր գործում մյունխենյան ակումբի պաշտպանության գծում:
«Գվարդիոլան գերազանց մարզիչ է և շատ վատ անձնավորություն: Երբեք չգիտես, թե ինչպիսին է գործերիդ ընթացքն ակումբում: Խոսեպը ֆուտբոլիստների հետ խոսելու, նրանց բացատրելու սովորություն չունի»,- Bild-ը մեջբերում է Դանտեի խոսքերը:










































