Միլանի «Ինտեր»-ի պաշտպան Ժոաո Միրանդան դարձել է Բրազիլիայի ազգային հավաքականի նոր ավագը:
Բրազիլիայի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Տիտեն հաստատել է, որ այսուհետ ազգային ընտրանու կազմում ավագի թևկապը կրելու է Միրանդան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապը կրում էր «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը, սակայն վերջինս Օլիմպիական խաղերի ընթացքում հայտարարեց, որ հրաժարվում է ավագի թևկապից:








































