Երկու ամիս Քվեբեկի բնակչուհիներ 22-ամյա Մելինա Ռոբերժը և 28-ամյա Իզաբել Լագասեն, շրջագայել են գերժամանակակից զբոսանավով: Այս մասին հայտնում է nymag.com-ը:
Իրենց շքեղ արձակուրդի բոլոր մանրամասները Մելինան հրապարակել է իր ինսթագրամյան էջում:
Ավստրալիան պետք է լիներ զբոսանավի վերջին կանգառներից մեկը: Սիդնեյի նավահանգստում աղջիկներին բռնել են ավստրալացի սահմանապահները և խուզարկության արդյունքում նրանց պայուսակներում մոտ 100 կգ կոկաին են հայտնաբերել: Դա Ավստրալիայի սահմանային ծառայության կալանած կոկաինի ամենամեծ քանակությունն է: Հիմա աղջիկները բանտում են, թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով երկուսին սպառնում է ցմահ ազատազրկում:















































