«Ռեալ»-ի տաղանդավոր ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն իր ապագան կապում է մադրիդյան ակումբի հետ: Չնայած Իսպանիայի առաջնության հերթական մրցաշրջանը նոր է մեկնարկել, «արքայական ակումբ»-ի կիսապաշտպանը գոհ է թիմում իր դիքրից և ապագան կապում է «Ռեալ»-ի հետ:
«Նպատակս է խաղադաշտ դուրս գալ մեկնարկային կազմում: Բայց պետք է հաշվի առնել, որ մեր թիմում կան շատ կարևոր ֆուտբոլիստներ: Ցանկանում եմ «Ռեալ»-ի հետ նվաճել բոլոր հնարավոր տիտղոսներն ու դառնալ մեծ ակումբի մի մասը:
Ինչ վերաբերում է «Բարսելոնա»-ին, ապա պետք է ասեմ, որ իմ ծառայություններով հետաքրքրված էին բազմաթիվ ակումբներ: Ես ընտրեցի «Ռեալ»-ը և երբեք չեմ կրի «Բարսելոնա»-ի մարզաշապիկը»,- Goal.com-ը մեջբերում է Ասենսիոյի խոսքերը:









































